Գլխավոր Ահազանգ Նիկոլ Փաշինյանը օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Նիկոլ Փաշինյանը օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

0

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և  օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:

Մեկնաբանել