Գլխավոր Ահազանգ Բերման է ենթարկվել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը

Բերման է ենթարկվել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը

0

«Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը»,- այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Միջադեպին մասնակցած այլ անձանց մասին առայժմ տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկությունների համաձայն, բացի Հենրիխ Դանիելյանից, ևս երեք անձ է ձերբակալվել։

Իրավաբան Բենիկ Գալստյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած՝ առանց տարբերանշանների, ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով, մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

Գյումրիում «Դիմադրության» շարժման մասնակիցների՝ Գյումրի այցելության ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում երթի մասնակիցները հարձակվել և ծեծել էին տարեց մարդկանց։ Հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Մեկնաբանել