
Աբովյան փողոցում, դեպի Հանրապետության հրապարակ մուտքը ոստիկանները փակել են: Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքվել, այստեղ են նաեւ «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցները:

Հարցին, թե ինչու են փակել ընդդիմության ավտոերթի ճանապարհը, ոստիկաններից մեկն ասաց. «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուղղակի ժամանակավորապես դադարեցված է երթեւեկությունը դեպի հրապարակ: Այս պահին չեմ կարող պատասխանել, բոլոր հարցերով դիմել ոստիկանության լրատվական»:
Ավտոերթը, ըստ էության, պարալիզացրել է Աբովյան փողոցը:
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»: