Գլխավոր Հասարակություն Այս օրերին ծախսված մարդկային ու ֆինանսական ներուժով մի գյուղում կարելի էր կառուցել...

Այս օրերին ծախսված մարդկային ու ֆինանսական ներուժով մի գյուղում կարելի էր կառուցել դպրոց ու արտադրամաս. Դավիթ Դանիելյան

0

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

««Փրկիչ» լինելը անշնորհակալ գործ է` տրամադրվում ես, հավաքվում ես ու գնում փրկելու, իսկ «փրկվողները» չեն գալիս: Բայց ի՜նչ արած, եթե ժողովուրդը չի գալիս, ուրեմն հենց ժողովուրդն է «մեղավոր»,որ իրեն չեն փրկում, իսկ փրկելու համար անպայման պետք է իշխանություն լինես, թե չէ ո՞նց փրկես:

Երկրի տնտեսական, բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական ներուժը պառակտելու փորձ անելուց հետո, «փրկիչները» քանի օր տնից-տեղից կտրված լինելով, անհաջող փրկության օպերացիայից հետո իրենց «էրեխեքին երկրից դուրս հանգստանալու կտանենք, մի քիչ ցրվենք », «դե չեկան մարդիկ փրկվելու, ի՞նչ անենք, հո մանդատ վայր չե՞նք դնի» խոսքերով կգնան մի քիչ հանգստանան` կծլկեն, որ հետո գան «գործի» , իհարկե:

Իսկ ժողովրդին կմնա բանտերում կաշառքի գործարքի մեջ ներքաշված գաղափարական երիտասարդներ, ծերերին ծեծած մոլորյալներ, հիասթափված ծերեր, աշխատանքը թերի կատարած կամ չկատարած դասախոսներ, 1 աշակերտով սահմանամերձ դպրոցներ, փլատակ գործարաններ, ներքին թշնամանք եւ այլն….

Եթե համադրենք այս օրերին ծախսված մարդկային ու ֆինանսական ներուժը, որեւէ գյուղում կարելի էր կառուցել սպորտային կենտրոն, արտադրամաս, ինովացիոն կրթական կենտրոն, տուրիստական կենտրոն…»։

 

Մեկնաբանել