Գլխավոր Հասարակություն Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը եւ խաղաղությունը․ Մանվել Փարամազյան

Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը եւ խաղաղությունը․ Մանվել Փարամազյան

0

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն ուղերձ է եղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

 

«Սիրելի՛ հայրենակիցներ`

Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, իսկ ամուր եւ բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավականը: Ընտանիքը հայի համար սրբություն է, այն իր մեջ խտացնում է հավատարմություն, սեր, հարգանք ու համերաշխություն: Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձեւավորվում եւ զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:

Իմ ուշադրության կենտրոնում է աջակցությունը` հատկապես նորաստեղծ, բազմազավակ ու հայրենիքի համար կյանքը չխնայած եւ վիրավորում ստացած մեր համաքաղաքացիների ընտանիքները, նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրները:

Մեր պարտքն է նպաստել, որ համայնքում եւ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, քանի որ ապագայի հանդեպ վստահություն ունեցող ընտանիքը յուրաքանչյուր պետության հզորացման եւ առաջընթացի երաշխավորն է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս` Ընտանիքի օրվա առթիվ: Թող մեր բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը եւ խաղաղությունը:

Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ բարեկեցություն»,-ասված է Մանվել Փարամազյանի ուղերձում:

Մեկնաբանել