
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի այն աշխատակիցներն,ովքեր ապրիլի 30-ին վերահսկել են մարզի համայնքներում կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը, շարունակում են համագործակցել այդ համայնքների հետ՝ շաբաթօրյակի ընթացքում անավարտ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։

Մայիսի 7-ին և 14-ին սանիտարական մաքրման, բարեկարգման, աղբահեռացման, աղբաթափման և աղբաթաղման աշխատանքներ են իրականացվել Վարդենիս խոշորացված համայնքի Արփունք և Կարճաղբյուր բնակավայրերում և վարչական տարածքներում։
«Վերջին երկու շաբաթների ընթացքում համայնքում կայացած շաբաթօրյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Արփունք և Կարճաղբյուր բնակավայրերի աղբավայրերի ծածկման աշխատանքներին։ Շաբաթօրյակի ընթացքում օգտագործվել է Վարդենիսի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ողջ տեխնիկան։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է ավելի քան 30 քաղաքացի։
Վարդենիս համայնքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները, ըստ բնակավայրերի, կրելու են շարունակական բնույթ»,- նշեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։