Գլխավոր Ահազանգ «Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական խումբը կվաճառի ստացած մրցանակը

0

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական «Kalush Orchestra» երաժշտական խումբն աճուրդի կհանի որպես մրցանակ ստացած ապակե խոսափողը։ Այս մասին գրում է «Եվրանյուզը»։

Երաժիշտները հայտնել են, որ մտադիր են ստացված գումարը փոխանցել Ուկրաինայի բանակի աջակցության հիմնադրամին։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Մեկնաբանել