Գլխավոր Արտակարգ «Այսքան բացահայտ իրար ուտո՞ւմ են»․Ստյոպա Սաֆարյան

«Այսքան բացահայտ իրար ուտո՞ւմ են»․Ստյոպա Սաֆարյան

0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջում անդրադարձել է հանրահավաքի ընթացքում դրսևորվող Իշխան Սաղաթելյան-Արթուր Վանեցյան փոխհարաբերություններին:

Գրառման մեջ ասված է.

«Այսօր կեսօրին ավտոմեքենայում ռադիոավրորայի լուրերն են պատահաբար ականջովս ընկնում…

Լուրերի հաղորդավարուհին հայտնում է, որ ցուցարարները ինչ-որ տեղ փողոց են փակել, ոստիկանությունը պահանջել է բացել փողոցը, Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ «ողջամիտ ժամկետից հետո փողոցը կբացվի», իսկ Իշխան Սաղաթելյանը հակադարձել է, թե «երբ նպատակահարմար համարեն, այն ժամանակ էլ կբացեն», մոտավորապես՝ Վանեցյանն ով է, որ որոշի թե փողոցը երբ է բացվելու, ես եմ ասողը․․․

Այսքան բացահայտ իրար ուտո՞ւմ են:

Կարծում եմ՝ ներքին այս ռազբորկաներն ու սակավամարդությունն են պատճառը, որ այսօրվա հանրահավաքն ու վարչապետի թեկնածուի ազդարարումը հետաձգվեց»:

 

Մեկնաբանել