
Ուրեմն այս պահին մենք շրջափակում ենք Կառավարության բոլոր մուտքերը։

Հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հրահանգեց, որ որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի։
«Կառավարության 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ այստեղ և մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ։ Այս պահին՝ հանգիստ,կազմակերպված բոլոր մուտքերը փակում ենք։ Ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հրահանգավորեց Իշխան Սաղաթելյանը, որից հետո քաղաքացիները փակեցին Կառավարության բոլոր 6 մուտքերը։