
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: