Գլխավոր Արտակարգ Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով մեկնել է Կիև

Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով մեկնել է Կիև

0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախապես չհայտարարված այցով մեկնել է Կիև, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Դա պատերազմի մեկնարկից հետո Ջոնսոնի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Անցած անգամ նա ապրիլի 9-ին է մեկնել Կիև:

«Ուրախ եմ վերստին գտնվել Կիևում»,- Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Նախագահ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինային ծանր սպառազեն տրամադրելու, տնտեսական աջակցություն ցույց տալու, անվտանգության երաշխիքներ ապահովելու և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունները:

Ջոնսոնն առաջարկել է ծրագիր, որով 4 ամիսների ընթացքում Բրիտանիայում կկարողանան հատուկ ուսումնական պատրաստություն անցնել մինչև 10-ը հազար ուկրաինացի զինծառայողներ:

Ուկրաինայի պատերազմի հարցում Լոնդոնը չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել Մոսկվայի հանդեպ:

Նախօրեին Կիև են այցելել Եվրամիության չորս երկրկների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարները:

Եվրոպական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկին:

 

Մեկնաբանել