
Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ 20.06.-24.06.2022թ. Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: