
Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։

«ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,–ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։