
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ․
«Սիրելի բուժաշխատողներ,

ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Բժշկի մասնագիտությունն այն քչերից է, որոնք մեզանում գնահատվում են առանձնակի, եւ դուք, իրավամբ վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, եւս մեկ անգամ արժեւորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Աստծո ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը` առողջությունը, հաճախ նաեւ կյանքը:
Հիպոկրատի երդմանը ձեր հավատարմությունը դուք ապացուցեցիք պանդեմայի եւ 44 օրյա պատերազմի օրերին` անելով հնարավորին եւ անհնարը` անկախ ձեր աշխատավայրի պայմաններից, 24 ժամյա ռեժիմով պայքարելով մարդկանց կյանքերի համար։
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,
եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջ առողջություն, բարեկեցություն եւ երջանկություն»: