
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.

«Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։ Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։
Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։
Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր եւ ջերմ հյուրնկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով, կհաղթահարի բոլոր մարտահրավերները եւ քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ եւ գեղեցիկ թե քաղաքի բնակիչների, թե հյուրերի համար։
Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն եւ աննկուն կամք:
Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի»։