Գլխավոր Հասարակություն Ժամը 11-ին ՝ ՀՀ ազգային ժողովում ելույթ կունենա վարչապետը

Ժամը 11-ին ՝ ՀՀ ազգային ժողովում ելույթ կունենա վարչապետը

0

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց սեպտեմբերի 13-ի գիշերվանից ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհերի հիշատակը:

Սեպտեմբերի  13-ի ԱԺ հերթական նիստում ,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ գիշերն ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ, հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

ԱԺ նախագահի կարծիքով՝  նման պարագայում չեն կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ։ «Պետք չէ խուճապի մատնվել, մենք բարդ իրավիճակում ենք գտնվում։ Խնդրում եմ ձեզ որեւիցե ձեւով, թե ապատեղեկատվությանը, թե տարբեր տարածվող լուրերին տեղիք չտալ, չտարածել դրանք եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,–ասաց Սիմոնյանը՝ դիմելով քաղաքացիներին։

Այսօր ժամը 11:00-ին,  ԱԺ-ում ելույթով հանդես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ կպատասխանի պատգամավորների հարցերին։

Ազգային ժողովի նիստին մասնակցում են նաեւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները։

Մեկնաբանել