Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Հանուն հայրենիքի, հանուն զինվորի, հանուն սահմանի» անվանակարգը՝ Գորիսի բժշկական կենտրոնին (ֆոտո)

«Հանուն հայրենիքի, հանուն զինվորի, հանուն սահմանի» անվանակարգը՝ Գորիսի բժշկական կենտրոնին (ֆոտո)

0

Հոկտեմբերի 23-ին, Երեւանում կայացած  հանրային կարծիքի ուսումնասիրման հիման վրա կազմակերպվող «Ազգային բժիշկ եւ առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունում «Հանուն հայրենիքի,հանուն զինվորի,հանուն սահմանի»  անվանակարգը շնորհվել է  Գորիսի բժշկական կենտրոնը։

Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։ «Գորիսի բժշկական կենտրոնը մշտապես կանգնած է մեր բանակի կողքին, մեր զինվորների կողքին, մեր սահմանի առաջնագծում։

Շնորհակալություն ենք հայտնում կոլեկտիվի ողջ անձնակազմին՝ սրտացավ եւ բարեխիղճ աշխատանքի համար, մաղթում ենք բեղմնավոր եւ անփորձանք աշխատանք»,-նշված է գրառման մեջ։

Մրցանակը ստացել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։

Marzer.am-ը շնորհավորում է Գորիսի բժշկական կենտրոնին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, ուժ եւ կորով։ Առաջիկայում կանդրադառնանք կենտրոնի գործունեությանը։

Մեկնաբանել