Լուռու մարզի Սարամեջի միջնակարգ դպրոցի մասնաշենքը կառուցվել է 2000 թվականին, 88-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ այն հիմնահատակ քանդվել էր։ Պետական ծրագրերով աղետի գոտում դպրոցաշինությունը իրականացվում էր հետեւյալ սկզբունքով․՝ կառուցվում էր մեկ մասնաշենք դաս-դասարանային պրոցեսը կազմակերպելու համար ,հետագայում շենքի մյուս մասնաշենքերը հաջորդիվ կառուցելու պայմանով։
Ես Սպիտակ քաղաքի բնակիչ եմ, աշխատում եմ Սարամեջի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Սպիտակ քաղաքի դպրոցները 2000 թվականին եւս չունեին մարզադահալիճ, փոքր էին, երկու հերթով էին աշխատում։ Անցան տարիներ, աստիճանաբար բոլոր դպրոցները մեծացան, կառուցվեցին նաեւ մարզադահլիճները։ Իմ երկու տղաները զինծառայությունն ավարտած չափահաս մարդիկ են, չեմ հիշում, թե իրենց դպրոցի մարզադահլիճը որ թվականին է կառուցվել, բայց երկուսն էլ հաճախել են մարզադահլիճով եւ բոլոր հարամարություններով դպրոց։ 2022 թվականն է․ Սարամեջի երեխաները դեռ հերթի մեջ են,դեռ սպասում են․․․
Պետական ծրագրերով նախատեսված է շուրջ երկու հարյուր դպրոցում իրականացնել վերակառուցման եւ կառուցման աշխատանքներ։ Մեծ հույսով ու սպասումով ակնկալում ենք, որ Սարամեջի միջն․ դպրոցը եւս ընդգրկված կլինի այդ ծրագրերում։
Այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, այսօրվա աշակերտը վաղվա առողջ սերունդ վերարտադրողն է։ Առողջ ապրելակերպը սկսում է մանկական տարիքից, մարդու ֆիզիկական դաստիարակության դպրոցական տասներկու տարիները որոշիչ են յուրաքանչյուր մարդու ողջ կյանքի համար։ Սպորտը կյանք է։ Կյանք, որից զրկված են Սարամեջի երեխաները ․․․
Լուսինե Մաթոսյան