Գլխավոր Հասարակություն 2022 թ. դեկտեմբերին հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար...

2022 թ. դեկտեմբերին հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու (տեսանյութ)

0

2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու։ Հետվճարի չափն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 226 միլիոն դրամ․ յուրաքանչյուրին տրվող հետվճարի միջին չափը՝ շուրջ 3400 դրամ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից իրականացվել է շուրջ 2 մլրդ 741 մլն դրամի անկանխիկ գործարք։

Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝ «ՎՏԲ Հայաստան բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «ԱԿԲԱ բանկ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել