Գլխավոր Հասարակություն Քննարկվել է ընդլայնված սոցիալական ծառայությունների ծրագիրը

Քննարկվել է ընդլայնված սոցիալական ծառայությունների ծրագիրը

0

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 20-ին ընդունել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գործընկերություն Սյունիքի համար․ ընդլայնված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որը մեկնարկել է փետրվարից ու կտեւի 36 ամիս։

Այն իրականացնում է PIN-ը՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի եւ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ գործընկերությամբ՝ մարզի բոլոր 7 համայնքներում։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում, բյուջեն մոտ 1,6 մլն եվրո է։

Ծրագրի ղեկավար Դավիթ Դադալյանը ներկայացրեց դրա բաղադրիչներն ու հիմնական ուղղությունները։

Մարզպետը հետաքրքրվեց ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքներով ու առաջարկներ հնչեցրեց՝ նպատակներն առավել արդյունավետորեն իրագործելու համար։

Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը կարեւորում է համագործակցությունը տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, քննարկվեցին նաեւ փոխգործակցության հնարավորությունները։

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։

Մեկնաբանել