Գլխավոր Արտակարգ Արտահոսք ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայից

Արտահոսք ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայից

0

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ «Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետեւանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաեւ` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային եւ Մ2 մայրուղու Քաջարան – Մեղրի հատված:

Ընկերության անձնակազմի օպերտաիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ այսօր:

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի եւ Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանել