Գլխավոր Հասարակություն «Վարել են անձնազոհ մարտ»․ Ազգային ժողովում հարգել են զոհվածների հիշատակը

«Վարել են անձնազոհ մարտ»․ Ազգային ժողովում հարգել են զոհվածների հիշատակը

0

Երեկ Սյունիքի մարզի տարածքում Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները  տեղակայման վայրերի ճշգրտման  պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիների եւ դիրքերի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստում  հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«ՀՀ զինված ուժերը ձեռնրկել են անհրաժեշտ միջոցառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը  պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են  զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր եւ վիրավորներ: Ցավոք,  հայկական կողմը նույնպես ունի զոհեր եւ վիրավորներ: Ունենք 4 զոհ եւ 6 վիրավոր, ապաքինում մաղթենք մեր վիրավորներին եւ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի  հիշատակը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել եւ հրազենային զենքերից, այնուհետեւ տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Մեկնաբանել