Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի հարազատների թիրախավորումը հետհեղափոխական Հայաստանում շարունակվում է

Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի հարազատների թիրախավորումը հետհեղափոխական Հայաստանում շարունակվում է

0

Հայաստանում կայացած 2018 թ․ թավշյա եւ սիրո հեղափոխությունից հետ, աբովյանցի գործարար, «Քինգ դե լյուքս» ընկերության (ճանաչվեց սնանկ եւ լուծարվեց-հեղ․) սեփականատեր Արթուր Հարությունյանն ու հարազատները համոզված էին, որ  արտերկրից կվերադառնան Հայաստան ու  կզարգացնեն հետհեղափոխական Հայաստանի տնտեսությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանը Հայաստանի նախկին իշխանությունների օրոք՝ խնդիրներ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Հարությունյանը այդ տարիներին համարձակվել էր առանց Ծառուկյանի «դաբրո»-ի բիզնես հիմնել՝ բարելավելու Աբովյանի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի այլ քաղաքների տրանսպորտային սպասարկումը։ Սակայն իրադարձությունները այլ կերպ դասավորվեցին․ Արթուր Հարությունյանի բիզնեսը դիտավորյալ սնանկացրին, բանկերում վարկային գումարների  տոկոսադրույքներին ավելացան տույժ-տուգանքները։  Սկսվեց հալածանք՝ ոչ միայն նրա, այլ բոլոր հարազատների դեմ։  Առանձնահատուկ թիրախավորվեց  նրա եղբոր տղան՝  Գեղամ Հարությունյանը,  որը անձամբ ընդգրկված էր գործարարի բիզնեսի մեջ։  Խտրական վերաբերմունքի եւ հալածանքի պատճառով Գեղամ Հարությունյանը ստիպված` 2016թ․ փետրվարին արտագաղթում է ԱՄՆ։

Նիկոլ  Փաշինյանի իշխանության օրոք՝ Արթուր Հարությունյանը  փորձում է նորից   ներդրում կատարել Հայաստանում։ Նա  650 հազար եվրոյով ձեռք է բերում նոր  «ՎՈԼ» մակնիշի  հոլանդական արտադրության ավտոբուսներ, փորձում թարմացնել Աբովյանի տրանսպորտային շուկան, սակայն նորից բախվում է նույն խնդիրներին։   Օրվա իշխանություններն էլ կարծես նախորդի մարտավարությունն էին ստանձնել, ու ֆինանսական լուրջ ներդրումներից հետո, այս անգամ էլ գործարար Արթուր Հարությունյանին չեն թողնում աշխատել։

Մինչեւ օրս շարունակվում է հալածանքները աբովյանցի գործարարի եւ նրա հարազատների նկատմամբ։  Նրանք շարունակում են ապրել արտերկրում։ «Պատրաստ եմ աշխատել Հայաստանում, նպաստել իմ երկրի տնտեսության զարգացմանը, բայց դեռ  Հայաստանում իմ համար վտանգ կա, ես նույնպես շարունակում եմ թիրախավորված մնալ հորեղբորս պես»,-marzer.am-ի հետ զրույցում նշեց   ԱՄՆ-ում ապրող  30-ամյա  Գեղամ Հարությունյանը

Մեկնաբանել