Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետեւանքով Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատեցին «Արեւիկ» բուժմիավորումից։
Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որեւէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաեւ Ստեփանակերտում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը: