
Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա եւ 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետեւանքով»,-նշել է նա:

Ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: Հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր: