Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում:
Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցելով ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահվան կապակցությամբ․
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում:
Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից:
Եվ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»