
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Գվադալախարայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերեւում պահել է 140 կգ եւ դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ եւ նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։