Գլխավոր Արտակարգ Կապանում՝ մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Կապանում՝ մայրն ու երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

0

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamsհyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ահազանգը ստանալուց հետո՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է գազի 3 հաշվիչ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչեւ գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն՝ իր 1 տարեկան երկվորյակ դստրերի  Լյուսիի  եւ Լիլիթի հետ։

 

Մեկնաբանել