Գլխավոր Հասարակություն Կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

0

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

«Հայաստանի հարավով եւ հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաեւ արեւելքն արեւմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ եւ արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

Նույն կերպ եւ այդ երկաթուղային եւ ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սեւ ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։

Մեկնաբանել