Գլխավոր Ահազանգ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

0

Երեւանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի  20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրեւ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը եւ 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաեւ մառախուղ։

Քամին՝ արեւմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Մեկնաբանել