Նոյեմբերի 23-ին Երկիրը կծածկի միջին ուժգնության մագնիսական փոթորիկ (K-INDEX 4, դեղին մակարդակ), իսկ վաղը՝ նոյեմբերի 24-ին, սպասվում է ավելի հզոր փոթորիկ (K-INDEX 5, կարմիր մակարդակ)։
Ինչպես հայտնում է news.am-ը վկայակոչելով Meteoagent-ին նոյեմբերի 21-ին եւ 22-ին եւս երկու ուժեղ՝ կարմիր մակարդակի փոթորիկներ են տեղի ունեցել։ Նոյեմբերի 25-ին սպասվում է նաեւ միջին ուժգնության մագնիսական փոթորիկ, որից հետո արեգակնային ակտիվությունն առաջիկա օրերին կնվազի եւ գեոմագնիսական դաշտը կսկսի հանդարտվել եւ մինչեւ դեկտեմբերի 4-ը կպահպանվի 2-3 բալ մակարդակում։ Հաջորդ 5 բալանոց բռնկումը, ըստ աղբյուրի, սպասվում է դեկտեմբերի 16-ին։
Ի՞նչ է մագնիսական փոթորիկը
Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետեւանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին եւ փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։
Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում առողջության եւ ինքնազգացողության վրա
Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն եւ վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետեւյալ միջոցները.
Սահմանափակել ալկոհոլի եւ աղի ընդունումը
Խուսափել սթրեսից եւ նյարդայնացնող ծանրաբեռնվածությունից
Ավելի շատ ջուր խմել
Բավականաչափ քնել եւ խուսափել գերլարումից
Հրաժարվել դժվարամարս յուղոտ մթերքներից եւ նախապատվությունը տալ բանջարեղենին եւ մրգերին։
Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա
Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից եւ էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիան սարքավորումների եւ էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաեւ խնդիրներ կապի ցանցի հետ:
Որոշ դեպքերում մագնիսական փոթորիկները կարող են խափանումներ առաջացնել տեղանքի որոշման եւ համացանցի միջոցով տեղեկությունների փոխանցման հարցում: