Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված եւ գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որեւէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որեւէ ցուցակում եւ Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որեւէ միջազգային պատժամիջոց:
Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլեւս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետեւանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի եւ Ընկերության միջեւ որեւէ հարաբերություն առկա չէ:
Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետեւյալ հղումով՝ https://www.e-register.am/…/09d58b41-5083-4abd-86c6….
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, եւ օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները։