Նոյեմբերի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ, երբ խոսում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոսանքի տատանուման պատճառով նիստերի դահլիճում էլեկտրաէներգիան մի քանի վայրկյանով անջատվեց։
«Սա այն է, ինչի մասին Ձեզ ասում էի պարոն Սանոսյան, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետեւողական չենք լինում։ Ինչքան պետք է ես հանձնարարական տամ, չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։
Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են»,- զայրացավ Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:
Տեսանյութը՝ News.am-ի