Գլխավոր ԱԻՆ Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հայաստանում կան փակ ճանապարհներ

0

Ըստ փրկարար ծառայության հաղորդագրության՝ Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:  Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Տաթեւ-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-“Զանգեր” կոչվող հատվածում եւ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել