Վայոց ձորի մարզի մի շարք համայնքերում ի դեմս ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից իրականացվել և շարունակվում է շրջակա համայնքներում իրականացվել բազմաթիվ համայնքային ծրագրեր: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիդիանը` համայանքների բնակիչ հանդիսացող իր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ծառատունկ է իրականացրել Ամուլսարի սահմանային տարածքներում` դեպի Ջերմուկ տանող մայրուղու երկայնքով:
Տնկվել է ավելի քան 2500 ծառ: Հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականությանը և պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին` Լիդիանը կարևորում է նմանատիպ միջոցառումների իրականացումը` շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից:Ընդգծենք նաև, որ բոլոր ծառերը` թե’ դեկորատիվ, թե’ պտղատու, աճեցվել են Ամուլսարի հարակից Գնդեվազ և Սարավան համայնքներում գործող Լիդիան Արմենիայի տնկարաններում: Տնկարանների բերքատու ծառերն իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում բազմիցս նաև տրամադրվել են համայնքներին:






