ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել առողջապահության նախարարության աշխատակազմի հետ:
Այդ մասին հայտնելով իր ֆեյսբուքյան էջում, նա նշել է, որ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը:
«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,-ասել է վարչապետը՝ կարևորելով առողջապահության նախարարության աշխատանքը պատվաստումների գործընթացի իրականացման հարցում:
Փաշինյանը նաև նշեց, որ տուրիզմի ոլորտում փոքր-ինչ ակտիվություն է արդեն նկատվում: Երկրները այժմ, ըստ վարչապետի պաշտոնակատրի, գնահատվում են ըստ պատվաստվածների ցուցանիշի: Ամբողջ աշխարհում էլ, ըստ նրա, կորոնավիրուսային իրավիճակի թուլացում է նկատվում, որը կապված է առավելապես պատվաստումների գործընթացի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հայտնեց, որ Հայաստանում այժմ պատվաստում անցած քաղաքացիների թիվը 5000-ից մի փոքր ավել է, դա բավարար ցուցանիշ չէ, տեմպերը արագացնել է պետք, մանավանդ, պատվաստումը քաղաքացիների համար իրականացվում է անվճար, գործընթացը պետբյուջեի հաշվին է:
Մանրամասները`տեսանյութում:




