Գլխավոր Արտակարգ Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել

Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել

0

Այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Այս պահին ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորներ Սերգեյ Մամիկոնյանն ու Վաղարշակ Հովսեփյանը։

Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները։

Այս պահին Կենտրոնի ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք դեպքի փաստով իրենք են զբաղվելու, թե՞ ոստիկանության Մալաթիայի բաժինը, քանի որ դին հայտնաբերվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում։

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել