Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աշխուժություն է նկատվում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ մայիսյան տոները ցույց տվեցին, որ Հայաստանում կա աշխուժություն հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից:
«Մայիսի առաջին տասնօրյակում մենք հաճախ տեսնում էինք ռուս զբոսաշրջային խմբերի, ինչը չէր կարող չոգևորել ոլորտի ներկայացուցիչներին: Կարող եմ ասել, որ նույնիսկ սոցցանցերի ոչ պաշտոնական խմբերում քննարկվում էր ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների պահանջարկի հարցը: Ինչը ոգևորիչ է»,- ասաց Գայանե Այվազյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




