Այսօր վաղ առավոտից «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները սպասարկում չեն իրականացրել: Խնդիրն, ըստ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի, կապված է դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ:
Խնդրի մասին Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։
Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»։




