Արմավիրի մարզպետ` Համբարձում Մաթեւոսյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկել ենք մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ:
Պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև 2023 թվականը մարզի բոլոր դպրոցներն ապահովել «Դպրոցական տաք սնունդ» ծրագրով և համատեղ միջոցներով վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները:
Հանդիպմանը քննարկվել է նաև ծրագիրն իրականացնող մարզի 8 դպրոցում (Արմավիրի թիվ 8, Մեծամորի թիվ 1, Վաղարշապատի թիվ 9 հիմնական և Ամբերդի, Մուսալեռի, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում) տաք սնունդ բաղադրիչից զատ ներդնել նաև գյուղատնտեսական բաղադրիչը՝ դպրոցականների սննդակարգը հագեցնելով անհրաժեշտ գյուղմթերքներով:




