Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան:




