Գլխավոր Հասարակություն Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՕՊ ստորաբաժանումներից...

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը

0

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, Հասանովը ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանի և այլ սարքերի աշխատանքներին: Նա համապատասխան հրահանգավորումներ է տվել՝ պահպանելու պատրաստականության բարձր մակարդակը, առավել հուսալի պաշտպանելու օդային տարածությունը, արդյունավետ կազմակերպելու մարտական հերթապահությունը:

Մեկնաբանել