Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ավտովթար Լոռու մարզում. բախվել են УАЗ-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են УАЗ-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ

0

Երեկ՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Գյուլագարակ գուղի բնակիչ՝ 40-ամյա Ավագ Բեգլարյանի վարած УАЗ մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Եղիշե Մեսրոպյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  վթարի հետևանքով УАЗ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Վարդաբլուր գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Չիլինգարյանն ու Hyundai-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Կ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել