Գլխավոր Արտակարգ Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում. թրթուռները շարունակում են հեկտարներով անտառներ ոչնչացնել, իսկ...

Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում. թրթուռները շարունակում են հեկտարներով անտառներ ոչնչացնել, իսկ պատկան կառույցների աշխատակիցները կարծես «ուղտի ականջում քնած լինեն». (ՖՈՏՈ)

0

Վայոց ձորի մարզում երրորդ տարին է թրթուրները ոչնչացնում են հեկտարներով անտառներ: Թրթուրները ուտում են ծառերի կանաչ մասերը, որի հետևանքով դրանք չորանում են:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բնապահպանության նախարարությունը մատը մատին չի տալիս՝ կանխելու ծառերի ոչնչացումը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Եղեգիսի կիրճի գյուղերի բնակիչները վրդովված ասում էին, որ այն ժամանակ ուղղաթիռով ամբողջ անտառը սրսկվում էր, բայց երրորդ տարին է չի սրսկվում և թրթուռները ոչնչացնում են ամեն բան: Ըստ զրուցակիցների, այնքան պատկան կառույցների են դիմել, որ հաշիվն էլ չեն հիշում, բայց թե քանիսն են օգնել, դրա հաշիվը հիշում են՝ ցավոք ոչ ոք:

Ասացին նաև, որ թրթուռները ծառերը «մերկացնելուց» հետո անցնում են գետնի կանաչի վրա և սկսում հիմա էլ կանաչը ոչնչացնել: Լինում են նաև դեպքեր, որ հարձակվում են կացարանների վրա, մարդկանց վրա, որը հղի բացասական հետևանքներով՝ ալերգիաներ, վիրուսներ և այլն:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել