Մայիսի 16-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ:
«Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը: Բայրամովը նշել է, Հայաստանի հետ սահմանի ամրապնդման աշխատանքներ են տեղի ունեցել՝ տեղեկացնելով նաև Հայաստանի հետ հետ ընթացող բանակցությունների մասին:
Բայրամովը ընդգծել է նաև բանակցային ճանապարհով խնդիրների լուծման կարևորությունը: Նախարարները մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մեկ այլ հաղորդագրությամբ Ադրբեջանական գերատեսչությունից հայտնում են, որ երեկ տեղի է ունեցել նաև հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Կողմերը քննարկել են սահմանային լարվածության մասին հարցեր:
«Ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նախկինում Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցի ընթացքում էր նշվել, Լավրովը հաստատել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների խստիվ կատարում », – ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են նաև բոլոր նման միջադեպերի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծման կարևորությունը:




