Գլխավոր ԵՐԵւԱՆ Պատրոն Դավոն ազատ է արձակվել. կլուծվի նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը

Պատրոն Դավոն ազատ է արձակվել. կլուծվի նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը

0

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, այսօր ազատ է արձակվել: Տեղեկութունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հարցին՝ դատարանի որոշումը բողոքարկվելո՞ւ է, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասաց.

«Դատական ակտը, կստանանք, կծանոթանանք, ըստ այդմ կորոշվի՝ բողոք տանելու կամ չտանելու հարցը: Սակայն ամենայն հավանականությամբ այն կբողոքարկվի, քանի որ դատախազությունը համարում է, որ վերացած չեն կալանավորման հիմքերի հետ կապված ռիսկերը: Իսկ մինչ այդ, առաջիկայում նախաքննական մարմինը կլուծի նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել