Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. թթենու հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված...

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. թթենու հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Ավշար գյուղի Չարենցի փողոցում՝ թիվ 16 տան դիմաց, հաստաբուն թթենու ճյուղի մի հատված պոկվել և ընկել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել