Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով Երեւանի ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա

Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով Երեւանի ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա

0

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա նշել է, որ փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:

Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:

Սանավիացիայի շնորհիվ, ինչպես տեղեկացնում է Դերձյանը, երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ (8/8), ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:

Մեկնաբանել