Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Սայաթ-Նովայում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ ՔԿ–ում նյութերի նախապատրաստումը շարունակվում է

Սայաթ-Նովայում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ ՔԿ–ում նյութերի նախապատրաստումը շարունակվում է

0

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Այս մասին  հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեից։

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում հաշվառված 2020թ.–ին ծնված երեխայի դի։ Ըստ հարազատների՝ երեխան ընկել է իրենց բակի ջրով լի լողավազանն ու խեղդամահ եղել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ–ի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 15–ին, ժամը 11.30-ի սահմաններում, երեխան դուրս է եկել տնից, մայրը փնտրել է նրան, սակայն չի կարողացել գտնել, մոտ 20–25 րոպե փնտրելուց հետո, մայրը նրան գտել է իրենց  տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լցված լողավազանի (վաննայի) մեջ:

Անմիջապես ջրից հանել է որդուն, սակայն նա արդեն մահացած է եղել։ Նույն պահին երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Երեխայի դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,– ասացին ՔԿ–ից։

Մեկնաբանել