Գլխավոր Без рубрики «Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է, թե...

«Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է, թե այնտեղ դիրքեր չեն եղել». Տիգրան Աբրահամյան

0

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ ասաց. «Սահմանի այդ հատվածը եղել է չպաշտպանված եւ հնարավորություն է ստեղծվել դիրքավորվել: Ամենամեծ խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն է, որի հետեւանքով ստեղծվել է ծանր իրավիճակ ու Հայաստանը ստիպված է եղել դիմել ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի օգնությանը»:

Ըստ փորձագետի, այն, ինչ այսօր տեղի է ունենում Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ, Արցախի իրավիճակի շարունակությունն է. Ադրբեջանն ուզում է օգտագործել այս իշխանությունների «թույլ լինելը, անգործությունը»:

Ըստ նրա՝ շատ հիմար պետք է լինի, որ չօգտվի ստեղծված իրավիճակից. «Այս իշխանության համար հայրենիք գոյություն չունի, ասում են՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի տարածքները…այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ամբողջական հայտնվել ենք մի ծուղակում, որտեղից ելք այս իշխանությունների հետ չկա…Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի ու խայտառակ հայտարարության, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է այն մասին, որ այնտեղ դիրքեր չեն եղել ու չէին կարող նրանք շրջափակման մեջ հայտնվել»:

Հարցին՝ Սյունիքում ի՞նչ տրամադրություններ կան՝ նա պատասխանեց. «Վերջին մի շաբաթվա ընթացքում եմ եղել, ինձ հետ հանդիպած մարդկանց մոտ խորը մտահոգություն կար: Մարդիկ գիտակցում էին իրավիճակի ողջ խորությունը: Այլ բան է, որ իշխանության ներսում բաժանարար գծեր են ստեղծել, թվում է, թե Սյունիքի խնդիրները սյունեցիներինն է, Ղարաբաղի խնդիրները՝ ղարաբաղցիներինը: Սա սկսվեց այն բանից, թե ինչու մեր որդիները պետք է ծառայեն Արցախում, չհասկացան, որ Արցախում կանգնած հայը պաշտպանում է երեւանցուն»:

Տիգրան Աբրահամյանը նշեց. «Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք ամեն օր թակում եք ձեր հարեւանների դռները՝ սուրճի համար, փողի համար, այսինքն, ոչ մի բան եք: Եթե ՀՀ-ն չի կարողանում իր նվազագույն խնդիրները լուծել ու անընդհատ դիմում է իր հարեւաններին, այդ ամենը ունի իր գինը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, բայց յուրաքանչյուր երկիր ռեգիոնում ունի իր շահերը»:

«Հրապարակ» ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը. ՊՆ Ռուսաստանը կաջակցի, եթե նման խնդրանք ստանա Բաքվից ու Երևանից. Ռուդենկո Հարցին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը պայմանավորվածության արդյունք չէ՞ր, որովհետեւ եթե մեր սուվերեն տարածք են մտնում, պետք է որ գերի վերցնեն՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ դա տարբերակներից մեկն է. «Մենք ունեցել ենք տարբերակ, երբ իշխանությունը իր որոշումը կայացրել է գաղտնի ու սա էլ կարող ենք դիտարկել որպես պայմանավորվածություն»:

Երկրորդ տարբերակը, ըստ փորձագետի, այս իշխանությունների ապիկարությունն է. «Սա արդյունք է ոչ թե ադրբեջանական լկտիության, սանձարձակության, այլ նրա, որ մենք համապատասխան կահավորում չենք արել, դրա համար նոր պահանջներ են դնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Մեկնաբանել